Թրամփը չի մտածում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ

Armenpress 12:04, 19 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս պահին չի պատրաստվում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել այն բանի համար, որ Թուրքիան գնել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է գերմանական «Deutsche Welle» լրատվամիջոցը:

«Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ դեռևս չեմ մտածում: Քննարկում ենք, իրավիճակը գնահատում: Շատ դժվար մի իրավիճակ է ստեղծվել: Պետք է տեսնենք՝ ինչպես ենք դուրս գալիս այս վիճակից»,- նշել է Թրամփը:

Ներկայումս Թուրքիային Ռուսաստանից իրականացվում է Ս-400 համակարգերի մատակարարում, ինչի հետևանքով լարվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները: ԱՄՆ-ը պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով էլ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոնը) հուլիսի 17-ին հայտարարել է, որ Թուրքիան հեռացվելու է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am