«Փյունիկ»-ը հաղթահարեց Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը

Armenpress 00:31, 19 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի լիգայի պատասխան խաղում «Փյունիկ»-ն արտագնա խաղում մրեց մակեդոնական «Շկուպի»-ի հետ և կարողացավ առավելության հասնել 1:2 հաշվով: Երևանյան ակումբի կազմում աչքի ընկան Արտակ Եդիգարյանը և Արթուր Միրանյանը: Երկու խաղերի ընդհանուր 5:4 հաշվով «Փյունիկ»-ը կշարունակի պայքարը երկրորդ փուլում, որտեղ ակումբի մրցակիցը կլինի չեխական «Յաբլոնեց»-ը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am