Չեխիան և Նորվեգիան չպարզեցին հաղթողին. Եվրո-2019

Armenpress 21:02, 18 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի մինչ 19 տարեկանների առաջնության B խմբի երկրորդ տուրում միմյանց դեմ մրցեցին Չեխիան և Նորվեգիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում թե Չեխիան, թե Նորվեգիան չօգտագործեցին իրենց հնարավորությունները ու չկարողացան բացել հաշիվը: Վիճակագրությամբ տարածքային առավելությունը Նորվեգիայի կողմն էր: Երկրորդ կեսում էլի դարպասի գրավում չարձանագրվեց և խաղն ավարտվեց 0:0 հաշվով:

Վերջին տուրում Նորվեգիան կխաղա Ֆրանսիայի հետ, իսկ Իռլանդիան կմրցի Չեխիայի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am