1000х90.jpg (78 KB)

Վալերիյ Օսիպյանը բացառում է ոստիկանության գործողությունները բռնությամբ զուգորդելը

Armenpress 20:56, 18 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը բացառում է ոստիկանության գործողությունները բռնությամբ զուգորդելու հնարավորությունը: Այդ մասին Օսիպյանը նշեց Տավուշի մարզպետարանում խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում։

«Եթե դիմացինը փորձում է անկանոն շարժումներ անել և խոչընդոտել ոստիկանության օրինական գործողություններին, չեմ բացառում, որ կարող է այդ անկանոն շարժումների ընթացքում ինչ-որ կապտուկներ առաջանան: Բայց որ ոստիկանության գործողությունները զուգորդվում են բռնությամբ, ես բացառում եմ։ Հերքում եմ, որ ոստիկանները կարող են հրահրել բախումներ, բնականաբար, բնակիչները դա պետք է ասեին՝ ոչ ավել, ոչ պակաս։ Բնակիչները պայման էին դնում ոստիկանության առջև»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ոստիկանապետը։

Հարցին՝ որքան ժամանակ են Իջևանում մնալու ոստիկանական զորքերը, Օսիպյանն ասաց. «Որքան անհրաժեշտ համարենք, դա մարտավարություն է»։

Ոստիկանապետն անդրադառնալով բախումների հետևանքով վնասվածք ստացած ոստիկաններին՝ ասաց, որ վնասվածքները տարբեր աստիճանների են: Վնասվածքներ ստացած 12 ոստիկաններից մինչ այս պահը բուժհաստատությունում բուժում են ստանում 6-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am