1000х90.jpg (78 KB)

Ռազմական համալսարանի շրջանավարտները վիճակահանությամբ ընտրել են  հետագա ծառայության վայրերը

Armenpress 20:03, 18 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հուլիսի 18-ին անցկացվել է 2019թ. շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը:

Սահմանված կանոնակարգի համաձայն` ռազմական համալսարանի շրջանավարտները վիճակահանության միջոցով ընտրել են այն զորամասերը, որտեղ շարունակելու են հետագա ծառայությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

վիճակահանությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Շնորհավորելով շրջանավարտներին ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ, Գաբրիել Բալայանը ապագա սպաներին մաղթել է խաղաղ և անվտանգ ծառայություն։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am