Հրշեջ փրկարարական ջոկատների շենքերը կհիմնանորոգվեն

Armenpress 19:29, 18 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարեց և 11 մլն 350.6  հազար դրամ հատկացրեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, որոշման նպատակը Փրկարար ծառայության շենքային պայմանների բարելավումն է: Արդյունքում կապահովվի ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատների շենքերի և շինությունների հիմնանորոգման, Մարտունու և Գավառի ՀՓՋ-ների շենքերի ջեռուցման և 12 x 6 մետր չափերով կցակառույց կայանատեղերի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am