Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան 

Armenpress 18:09, 18 Հուլիս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 18-ին ստորագրել է որոշում՝ ԱՀ Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն, հուլիսի 22-ին ժամը 11:00-ին ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, արտահերթ նստաշրջանը կգումարվի ԱՀ Նախագահի նախաձեռնությամբ, իր իսկ սահմանած օրակարգով, որը ներառում է Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի (երկրորդ ընթերցում), «Կուսակցությունների մասին» օրենքի (երկրորդ ընթերցում) և «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի (երկրորդ ընթերցում) վերաբերյալ հարցերը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am