1000х90.jpg (78 KB)

Սևանա լճում անվտանգության խնդրի լուծման նպատակով կհատկացվեն միջոցներ

Armenpress 16:26, 18 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Սևանա լճում անվտանգության, լողափերում հենակետեր ստեղծելու, կահավորման հետ կապված խնդիրներ է տեսնում: Կառավարության նիստում Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ ԱԻՆ-ը խմբեր է կազմում և հենակետեր ստեղծում, հաշվի առնելով նաև, որ այս տարի արդեն խեղդվելու երեք դեպք է արձանագրվել: Ըստ նախարարի՝ խնդրի լուծման պատասխանատուն «Սևան» ազգային պարկն է, սակայն վերջինս ֆինանսական միջոցներ չունի:

«Մենք ունենք մոտորանավակներ, սակայն անձնակազմը քիչ է: Սուզորդներ չունենք: Հայտարարություն ենք տալիս, որ սուզորդներ ընդունենք, մարդ չի գալիս: Աշխատավարձը 100 հազար դրամ է, ես ասել եմ, որ երկու անգամ ավելի կվճարենք մեր պարգևատրումների հաշվին: Նրանք աշխատելու են երեք օրը մեկ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ 3 օրը մեկ աշխատանքի համար 200 հազար դրամը լավ է: Միաժամանակ, վարչապետն ընդգծեց, որ պետք է լուծել անվտանգության ապահովման անհրաժեշտ ֆինանսական միջոցները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am