Արցախում տարվա առաջին կիսամյակում ծնվել է 925 երեխա

Armenpress 16:24, 18 Հուլիս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում 2019 թվականի առաջին կիսամյակում ծնվել է 925 երեխա, որոնցից 467-ը տղաներ են, 458-ը՝ աղջիկներ: Քաղաք Ստեփանակերտում 781 երեխա է ծնվել, առավելագույն ծնված երեխաների քանակ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 80 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 47, Հադրութում՝ 16 և Շահումյանում՝ 1 երեխա:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության  առողջապահության նախարարությունից, հունվար-հունիսին Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 10 ծնունդ՝ 9-ը բնական բեղմնավորման արդյունքում, իսկ 1-ը` արհեստական: Հարկ է նշել, որ 8 երեխաներ ծնվել են արհեստական բեղմնավորման ճանապարհով: Արցախից ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 48 երեխա: Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը առաջին կիսամյակում կազմել է 973 երեխա, որոնցից 493-ը՝ տղաներ են, 480-ը՝ աղջիկներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am