1000х90.jpg (78 KB)

Իրանը Պարսից ծոցում օտարերկրյա նավ Է կալանել մաքսանենգ վառելիքով

Armenpress 15:37, 18 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (Իրանի զինված ուժերի ընտիր զորմասեր) ուժերը Պարսից ծոցում կալանել են օտարերկյա նավ, որը մաքսանենգ վառելիք Էր փոխադրում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 18-ին այդ մասին Twitter-ում հաղորդել Է Press TV հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ նավը փոխադրում Էր մեկ միլիոն բարել վառելիք: Իրանի Tasnim գործակալության տեղեկություններով՝ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի պարեկային կատերները լցանավը կալանել են Լարաք կղզուց հարավ:

Գործակալության տվյալներով՝ նավը կալանվել Է հուլիսի 14-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am