1000х90.jpg (78 KB)

Կարո Փայլանն անդրադարձել է Դինքի սպանության գործով 9 մեղադրյալի դատապարտման հարցին

Armenpress 15:01, 18 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ մտավորական, «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտի Դինքի սպանության գործով 9 մեղադրյալի նկատմամբ հուլիսի 17-ին կայացվել են ազատազրկման դատավճիռներ: Այս կապակցությամբ, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Հրանտ Դինքի գործով դատապարտվածները սպանության առաջամարտիկներն են: Որպես Հրանտի ընկերներ՝ 12 տարի է, ինչ ասում ենք «Թող պատժվեն նրանք, ովքեր ասել են՝ սպանիր»: Սակայն նրանք 12 տարի է պաշտպանվում են: Հրանտ Դինքի սպանության գործը չի փակվելու այնքան ժամանակ, մինչև չցանկանանք»:

Հրանտ Դինքի սպանության գործով հուլիսի 17-ին դատարանի վճռով ազատազրկման են դատապարտվել սպանության գլխավոր կազմակերպիչներ Էրհան Թունջելը, Յասին Հայալը, սպանությունը իրականացնող Օգյուն Սամասթը և ևս 6 կասկածյալ: Նրանք մեղադրվում են Դինքի սպանությունը կազմակերպելու գործում մասնակցություն ունենալու և աջակցություն ցուցաբերելու մեջ:

Էրհան Թունջելը դատապարտվել է 99 տարի 6 ամիս ազատազրկման, Յասին Հայալը՝ 7 տարի 6 ամիս, իսկ Օգյուն Սամասթը, որը Դինքի սպանության համար նախկինում դատապարտվել էր 22 տարի 10 ամիս ազատազրկման, ստացավ ևս 2 տարի 6 ամիս՝ զինված խմբավորմանն անդամակցելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am