1000х90.jpg (78 KB)

Իջևանի դեպքերի հետևանքով հիվանդանոցային բուժում ստացող անձինք չկան. ԱՆ

Armenpress 11:59, 18 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իջևանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախումների արդյունքում ներկայում բուժհաստատություններում հիվանդանոցային բուժում ստացող անձինք չկան: Նրանք ստացել են առաջին անհրաժեշտ բուժօգնությունը և դուրս գրվել։

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հուլիսի 17-ի գիշերը նախարարությունից տեղեկացրել էին, որ Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով այդ պահի դրությամբ Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ։ Տուժողներն անցել են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ։

Վնասվածքները հիմնականում քերծվածքների կամ թեթև սալջարդերի տեսքով են եղել։ Նշվել էր նաև, որ վերջիններս գտնվում են բժիշկների հսկողության տակ, և մի մասը կրկնակի հետազոտությունից հետո դուրս կգրվի։

 Հուլիսի 17-ին Իջևանում ճանապարհ փակած քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ, ինչի հետևանքով ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիներ են վիրավորվել: Երեկվանից Իջևանում են գտնվում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը և ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am