Սիցիլիայում ինը տոննա մարիխուանա են առգրավել. ANSA

Armenpress 11:02, 18 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Ֆինանսական գվարդիայի (ֆինանսների նախարարության ուժային ստորաբաժանման) աշխատակիցներն իրականացրել են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ գործողություն եւ 9 տոննա մարիխուանա առգրավել Սիցիլիայի Կատանիայի նահանգում: Հուլիսի 17-ին այդ մասին հաղորդել Է ANSA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել են կարգի պահապանները, այդ քանակի թմրանյութերի արժեքը սեւ շուկայում կազմում Է ավելի քան 20 միլիոն երվո: ՈրեւԷ ձերբակալումների մասին առայժմ չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am