Իրանում հայտնել են, թե ինչից Է կախված միջուկային գործարքի կատարման աստիճանը

Armenpress 09:59, 18 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանին անհրաժեշտ չԷ դուրս գալ միջուկային գործարքից, բայց դրա կատարման աստիճանը կփոփոխակվի՝ կախված գործընկերների գործողություններից: ՏԱՍՍ-ի հետ կայացած զրույցում այս մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք անհրաժեշտություն չունենք դուրս գալու ԳՀՀՊ-ից (Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանից),- ասել Է նա:- ԳՀՀՊ-ն ունի վեճերի լուծման մեխանիզմ, որը մենք գործի ենք դրել որոշ ժամանակ առաջ»: «Կախված այն բանից, թե մյուս կողմը որքան Է այն կատարում, մենք կկարողանանք ինքներս կա՛մ նավազեցնել, կա՛մ Էլ մեծանցնել դրա կատարման աստիճանը»,- պարզաբանել Է Իարնի նախարարը: Նա նաեւ հայտարարել Է, որ եվրոպացիները պետք Է Իրանի համար ապահովեն ազատ առեւտուր վարելու հնարավորությունը՝ միջուկային գործարքի պահպանման համար:

«Մենք ակնկալում ենք, որ նրանք կկատարեն Իրանի եւ մյուս երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների նորմալացման պարտավորությունները,- ասել Է նա:- Մեզ անհրաժեշտ Է վաճառել մեր նավթը: Մենք գործարարություն ենք վարում Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, բայց դա բավական չԷ: Եվրոպացիները համաձայնագրի մի մասն են, ինչպես երկրների եվրոպական եռյակն, այնպես Էլ ամբողջ Եվրամիությունը. նրանք պետք Է կատարեն իրենց խոստումները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am