«Արարատ-Արմենիա»-ը լքեց Չեմպիոնների լիգան` պարտվելով ԱԻԿ-ին

Armenpress 22:52, 17 Հուլիս, 2019

 ԵՐԵՎԱՆ, 17, ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն պատասխան խաղում մրցեղ Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկում գրեթե հավասար պայքար էր ծավալվել: «Արարատ-Արմենիա»-ին առաջին կեսում հաջողվում էր լավ գործել պաշտպանությունում: Նաև արագ հակագրոհներ կազմակերպել: Երկրորդ կեսի մեկնարկում Շվեդիայի չեմպիոն արագ գրավեց մրցակցի դարպասը: 47-րդ րոպեին աչքի ընկավ Գոյտոմը: Վերջինս նաև դարձավ դուբլի հեղինակ` երկրորդ խաղակեսի մեկնարկում խփելով ԱԻԿ-ի երկրորդ գոլը: Խաղի 62-րդ րոպեին շվեդական թիմի երրորդ գնդակը 11 մետրանոց հարվածով խփեց Լարսոնը: «Արարատ-Արմենիան» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը և 77-րդ րոպեին հայկական թիմից աչքի ընկավ Կոբյալկոն:

Երկու խաղերի ընդհանուր 4:3 հաշվով պարտվելով հայկական թիմը լքեց Չեմպիոնների լիգան: Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն դուրս մնաց Չեմպիոնների լիգայից և կպայքարի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am