1000х90.jpg (78 KB)

Իսպանիան և Պորտուգալիան չպարզեցին հաղթողին. Եվրո-2019

Armenpress 20:47, 17 Հուլիս, 2019

 ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 2019 թվականի երևանյան առաջնությունում A խմբի երկրորդ տուրը մեկնարկեց Պորտուգալիա-Իսպանիա խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Բանանց» մարզադաշտում կայացած խաղում հանդիպման հաշիվը բացվեց միայն առաջին կեսի վերջնամասում: Իսպանացիների կազմում հաշիվը բացեց Միրանդան: Երկրորդ կեսի հենց մեկնարկին Պորտուգալիայի ընտրանու ֆուտբոլիստները վերականգնեցին հաշվի տարբերությունը: Վիերան գոլը գրանցեց իր հաշվին: Ի վերջո հանդիպումն այդպես էլ ավարտվեց` ոչ-ոքի` 1:1: Իսպանիան երրորդ տուրի հանդիպումը կանցկացնի հուլիսի 20-ին` մրցելով Իտալիայի հետ, Իսկ Պորտուգալիան կխաղա Հայաստանի ընտրանու հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am