1000х90.jpg (78 KB)

Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Armenpress 19:45, 17 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 17-ին, ժամը 09:20-ին ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի մարզի «Չարքյանդ» կոչվող ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, առկա է ավելի մեծ քարերի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (2 քար՝ 0,1 խմ). քարերն ընկել են ոչ երթևեկելի հատված. առկա է քարաթափման վտանգ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել արհեստական քարաթափում:

Ժամը 18:10-ին աշխատանքներն ավարտվել են: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am