ԱՄՆ-ը սահմանափակել Է Նյու Յորքում իրանցի դիվանագետների տեղաշարժման հնարավորությունը. Reuters

Armenpress 10:36, 17 Հուլիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներն զգալիորեն սահմանափակել Է իրանցի դիվանագետների եւ նրանց ընտանիքների անդամների տեղաշարժման հնարավորությունները, որոնք պաշտոնեական գործուղումներում են գտնվում Նյու Յորքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 17-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան դիվանագիտական նոտան, որը տրվել Է Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Իրանի ներկայացուչություն: Առկա տեղեկատվությամբ՝ իրանցի դիվանագիտական ներկայացուցիչների եւ նրանց ընտանիքների վրա դրված են նույնպիսի սահմանփակումներ, ինչպիսիք սահմանվել են նաեւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի նկատմամբ, որը հուլիսի 14-ի Նյու Յորք Է ժամանել ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի տարեկան նստաշրջանին մասնակցելու համար: Պատճառներն, ըստ որոնց իրանցի դիվանգետների նկատմամբ սահմանվել են նման սահմանափակիչ միջոցներ, ամերիկյան կողմը չի պարզաբանել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am