Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի մոտ գտնվող «Կարկառ» հանգստյան համալիր

Armenpress 19:11, 16 Հուլիս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին այցելել է Ստեփանակերտի մոտակայքում գտնվող «Կարկառ» զբոսաշրջային հանգստյան համալիր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը տեղում ծանոթացել է Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում այնտեղ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին:

Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին ճամբարում տարվող աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ՝ կարեւորելով հարմարավետ եւ ժամանակակից զբոսաշրջային ցանցի առկայությունը Արցախում:

Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am