ՌԴ սահմանապահները կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը

Armenpress 18:09, 16 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Հայաստանում սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու ապօրինի փորձը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Հայաստանում սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:

Հուլիսի 14-ին Հայաստան մուտք գործել փորձող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու մեքենայի ստուգման ընթացքում սահմանապահները, օգտագործելով ծառայողական շներին, հայտնաբերել են փաթեթ՝ սպիտակ բյուրեղային նյութ, ենթադրաբար՝ մետամֆետամին: Արգելված նյութերը թաքցված են եղել մեքենայի խցիկում, ուղևորների նստատեղերի տակ։

Անձը և հայտնաբերված նյութը սահմանված կարգի համաձայն փոխանցվել են Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին՝ փորձաքննության իրականացման և միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am