Diplomatic World ամսագրում լույս է տեսել Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հոդվածը

Armenpress 16:39, 16 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Diplomatic World եվրոպական հեղինակավոր ամսագրի ընթացիկ 60-րդ համարում հրապարակվել է Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի՝ Armenia… Where Europe Ends or rather Starts (Հայաստան... Ուր վերջանում կամ ավելի ճիշտ՝ սկսվում է Եվրոպան) խորագրով հոդվածը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, հոդվածում դեսպան Մարգարյանը հակիրճ ներկայացրել է Հայաստանի՝ առաջին քրիստոնյա պետության բազմադարյա պատմությունը, հարուստ ազգային մշակույթը, գեղատեսիլ բնաշխարհը:  ՀՀ դեսպանը պատմել է նաև մեր երկրի ներքաղաքական, հասարակական, մշակութային կյանքի վերջին զարգացումների և հեռանկարների մասին, ներկայացրել Հայաստանի տնտեսական առաջնայնությունները, տնտեսության ավանդական և նոր բնագավառները, գործարար միջավայրի և ներդրումային դաշտի հնարավորություններն, ինչպես նաև զբոսաշրջային գրավչությունը:  Դեսպանը համառոտ անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, մասնավորապես՝ Եվրոպական Միության հետ հարաբերություններին և համագործակցության հեռանկարներին: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am