Մերկելը եւ Մոլդովայի վարչապետը նստած են լսել օրհներգերն արարողակարգային միջոցառման ժամանակ

Armenpress 16:35, 16 Հուլիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Մոլդովայի վարչապետ Մայա Սանդուն Բեռլինում կայանալիք բանակցություններից առաջ արարողակարգին հակառակ նստած են լսել ազգային օրհներգերը: Հուլիսի 16-ին հառարձակումը վարել Է NTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Արարարողակարգի նման փոփոխությունը, երբ կառավարությունների ղեկավարները նստած են օրհներգերի կտարման ժամանակ, հուլիսին Բեռլինում տեղի Է ունենում արդեն երկրորդ անգամ եւ դատելով ըստ ամենայնի՝ ավանդույթ կդառնա: Դա կապված Է դողի նոպայի կրկնման սպառնալիքի հետ, որն ավելի վաղ տեղի Է ունեցել պաշտոնական արարողությունների ժամանակ: Քաղաքական գործիչների համար կարմիր ուղեգորգի առջեւ տեղադրել են ոչ մեծ հարթակ՝ աթոռներով: Օրհներգերի կատարումից հետո նրանք բանակցությունների են գնացել ֆեդերալ կանցլերի գերատեսչություն: Հուլիսի 11-ին Մերկելը եւ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիքսենը նույնպես նստած են լսել ազգային օրհներգերը: Մերկելը վերջին ժամանակներս երեք անգամ ունեցել Է սաստիկ դողի նոպաներ. հունիսի 18-ին Ուկրանիայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, հունիսի 27-ին Գերմանիայի ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի մոտ ընդունելության ժամանակ, ինչպես նաեւ հուլիսի 10-ին՝ ընդունելով Ֆինլանդիայի վարչապետ Անտտի Ռիննեին: Կանցլերն ինքը պնդել Է, որ անհանգստության համար առիթներ չկան, եւ ինքն իրեն լավ Է զգում: Հուլիսի 17-ին Մերկելը պաշտոնապես կհասնի կենսաթոշակային տարիքի՝ կլրանա նրա 65 տարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/34/


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am