ԱՄՆ-ը մտադիր Է Ռուսաստանի հետ քննարկել միջուկային զենքի շուրջը եռակողմ համաձայնագիրը. Reuters

Armenpress 10:04, 16 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները մտադիր Է հուլիսի 17 - 18-ը Ժնեւում կայանալիք կոնսուլտացիներում Ռուսաստանի հետ քննարկել միջուկային սպառազինության կրճատման նոր համաձայնագիրը, որը ներառում Է Չինաստանը: Ինչպես հուլիսի 15-ին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների, Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը (ՌՀՍ-III) ըստ որում չի քննարկվի, իսկ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրի (ՄՓՀՀՊ) պահպանման հարցում ճեղքում ամերիկյան կողմը չի ակնկալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե հանդիպումը հաջող անցնի, մենք ավելի մեծ պարզություն կստանանք այն բանի վերաբերյալ, թե Ռուսասանն ինչպես Է վերաբերվում Չինաստանի (մասնակցության) հարցին»,- հայտարարել Է ամերիացի պաշտոնյաներից մեկը: Նա ըստ որում խոստովանել Է, որ ներկայումս Պեկինը Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ համաձանյության մասնակից չԷ, եւ անորոշ Է մնում, թե չինական կողմն ընդհանրապես պատրաստ Է նման բանակցությունների: Ինչ վերաբերում Է ՌՀՍ-III պայմանագի երկարաձգմանը, որի գործողության ժամկետը լրանում Է 2021 թվականի փետրվարին, ապա, ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ Վաշինգոտոնում այդ մասին այժմ խոսելը համարում են «վաղաժամ»: Այդ հարցը, նրա խոսքով՝ «հաջորդ տարվա խնդիր Է»:

Ըստ որում ՄՓՀՀՊ-ի պահպանման հարցում ամերիկյան կողմը նույնպես ճեղքում չի ակնկալում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am