Հրշեջ-փրկարարները հրդեհներ են մարել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում

Armenpress 21:10, 15 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել Երևան քաղաքում՝ 200 քմ, 1000 քմ, 800 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 5 հա, Եղվարդ քաղաքում՝ 5000 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ 600 քմ, Կապուտան գյուղում` 6 հա, Վերին Պտղնի գյուղում՝ 7000 քմ, Մյասնիկյան գյուղում՝ 200 քմ, Արագածոտնի մարզի Ուշի գյուղում՝ 1000 քմ, Օշական գյուղում՝ 2500 քմ, Արարատի մարզի Գոռավան գյուղում՝ 2000 քմ, Մասիս գյուղում՝ 1000 քմ, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում՝ 7000 քմ,: Հրդեհներ են բռնկվել նաև Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ մոտ 2000 քմ, Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհին՝ 1 հա, Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին՝ 1500 քմ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am