Ավստրալացի չորս երեխաներ 900 կմ ճանապարհ են անցել գողացած մեքենայով

Armenpress 20:25, 15 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորս երեխաներ մեքենայի մեջ լցրել են ձկնորսական պարագաներ, և մեքենան Ավստրալիայով վարել ավելի քան 900 կմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է BBC-ն, այս մասին հայտնել է ոստիկանությունը:

Եղել են 10-14 տարեկան երեք տղա և մեկ աղջիկ: Նրանց ողջ-առողջ հայտնաբերել են  Հարավային Ուելսի Գրաֆտոն քաղաքում: Տղաներից մեկն իր ընտանիքին հաղորդագրություն է գրել, թե հեռանում է տնից:

Երեխաները բոլորը նույն ընտանիքից չեն, և մեքենան գողացել են նրանցից մեկի ծնողներից:

Ոստիկանությունում հայտնել են, թե մտադիր են դեռահասներին մեղադրանք առաջադրել, բայց առայժմ հայտնի չէ, թե ինչ մեղադրանք կառաջադրվի։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am