Երևան-Երասխ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 4 մարդ

Armenpress 20:00, 15 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 15-ին, ժամը 15:51-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 44-րդ կմ-ին բախվել են «Mercedes C180» (վարորդ՝ Հ.Հ., ծնված 1979 թ.) և «Mercedes C180» (վարորդ՝ Ս.Մ., ծնված 1986 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենաներից մեկի ուղևորը՝ Հ.Հ.-ն (ծնված 1953 թ.), հոսպիտալացվել է Վեդու բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Հ.Հ.-ն այնուհետև տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:

«Mercedes C180» մակնիշի մյուս ավտոմեքենայի վարորդը՝ Ս.Մ.-ն և ուղևորները՝ Ա. (ծնված 1998 թ.) և Բ. (ծնված 1990 թ.) Ա.-երը, հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am