Արամ Հայրապետյանը լիահույս է Եվրոպայի լիգայի «Չուկարիչկի»-ի դեմ խաղից առաջ

Armenpress 18:33, 15 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբի դարպասպաահ Արամ Հայրապետյանը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի մրցակից սերբական «Չուկարիչկի»-ին ինչ-որ բարձրակարգ թիմ չի համարում:

«Հրաշք կլինի, եթե մեզ հաջողվի հաղթել երկրորդ` պատասխան, խաղում: Առաջին կեսում երեք ոչ պարտադիր գոլ բաց թողեցինք, բայց հույս ունեմ, որ առաջիկա խաղում մենք առավել լավ կխաղանք: Չեմ կարծում, թե «Չուկարիչկի»-ն ինչ-որ բարձրակարգ ակումբ է»,-ասել է Հայրապետյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլիստը փաստել է, որ այժմ կարիերայի լավագույն մարզավիճակում է և իրեն լավ է զգում:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Բանանց»-ը Երևանում պատասխան խաղում կմրցի սերբական «Չուկարիչկի»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին: Թիմերի առաջին խաղում «Բանանց»-ը պարտվել էր 3:0 հաշվով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am