«Բանանց»-ը սպորտային չարությամբ է մոտենում Եվրոպայի լիգայի «Չուկարիչկի»-ի դեմ պատասխան խաղին
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Իլյաշ Ֆայզուլինը մտադիր է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «մարզական չարություն» ցուցադրել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ այս մասին հայտնել է Ֆայզուլինը: «Այն ինչ եղավ նախորդ խաղում արդեն մոռացվել է: Առջևում նոր հանդիպումն է, որն ունի 90 րոպե կամ գուցե նաև լրացուցիչ ժամանակ: Մենք առաջիկա խաղում պետք է համառությամբ, էնտուզիազմով և սպորտային չարությամբ»,-ասել էնա:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Բանանց»-ը Երևանում պատասխան խաղում կմրցի սերբական «Չուկարիչկի»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին: Թիմերի առաջին խաղում «Բանանց»-ը պարտվել էր 3:0 հաշվով: