Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ.Արայիկ Հարությունյան

Armenpress 09:30, 15 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ` հինգ բրոնզ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այսինքն` թիմի բոլոր անդամները մեդալով են վերադառնում: Նախորդ տարի մեր թիմն ուներ մեկ արծաթ, մեկ բրոնզ, մեկ պատվոգիր: Հաջորդ տարի պետք է զարգացնել հաջողությունը և աշխատել մեդալի որակը բարձրացնելու համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am