Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի փորձնակներին

Armenpress 20:56, 12 Հուլիս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հուլիսի 12-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ փորձնակների՝ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ արտաքին գործերի նախարարը նշել է, որ արդեն ավանդական դարձած նման այցելությունները հնարավորություններ են ընձեռում ուսանողներին ոչ միայն Արցախի քաղաքական, կրթական, մշակութային և սոցիալական կյանքի մասին ավելի  հուսալի և ամբողջական պատկերացում կազմել, այլ նաև շփումներ հաստատել Արցախի հասարակական և քաղաքական շրջանակների հետ` հետագա համագործակցության նպատակով:

Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը փորձնակներին է ներկայացրել հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև պատասխանել է Արցախի միջազգային ճանաչմանն ու Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am