ՀՀ նախագահը հյուրընկալել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասնակիցներին

Armenpress 20:52, 12 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի պատիվ «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի մասնակիցների՝ նախագահական նստավայրում այսօր կազմակերպվել է ընդունելություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահը ողջունել է կինոփառատոնի մասնակիցներին ու հյուրերին, ջերմ ու անմիջական զրույց ունեցել արվեստագետների ու մշակույթի գործիչների հետ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am