Բակո Սահակյանն ընդունել է մի խումբ ամերիկահայ ուսանողների

Armenpress 18:40, 12 Հուլիս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային փորձառության ծրագրի մի խումբ ամերիկահայ ուսանողների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը կարեւորել է տարիներ շարունակ այս ծրագրի իրականացումն Ամերիկայի հայկական համագումարի կողմից՝ այն համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գործնական բաղադրամասերից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am