Լիլիա Շուշանյանը ՄԱԶԾ-ի ներկայացուցչի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Armenpress 17:10, 12 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման  և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընդերքի ոլորտում հնարավոր համագործակցության ուղղությունները՝ կարևորելով այս բնագավառում պատասխանատու հանքարդյունաբերության և համայնքային զարգացման հնարավորությունները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am