1000х90.jpg (78 KB)

Վենեսուելայում ստեղծել են հանձնաժողով ճգնաժամից դուրս գալու ուղիների քննարկման համար

Armenpress 10:26, 12 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի կառավարությունը եւ ընդդիմությունը համաձայնության են եկել ստեղծելու հանձնաժողով քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիների քննարկման համար, որը կգործի մշտական հիման վրա: Հուլիսի 11-ին այդ մասին հաղորդել Է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը, որը միջնորդ Է հանդես գալիս բանակցային գործընթացում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հաղորդում ենք, որ Վենեսուելայի առաջատար քաղական ակտորների ներկայացուցիչները շարունակում են Օսլոյում սկսված բանակցությունները: Այդ գործընթացի շրջանակներում ստեղծվել Է հանձնաժողով, որը կաշխատի մշտական եւ օպերատիվ հիման վրա, այն հնարավորությունների շրջանակներում, որոնք տրամադրում Է (Վենեսուելայի) Սահմանադրությունը՝ համաձայնեցված որոշման մշակման նպատակով»,- ասված Է Նորվեգիայի ԱԳ նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշված Է, որ բանակցությունների մասնակիցները պետք Է դրսեւորեն «առավելագույն զգուշություն այդ գործընթացի վերաբերյալ իրենց դիտողություններում եւ հայտարարություններում»: Նախօրյակին Բոլիվարյան Հանրապետության կապի եւ տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարել Է, որ Վենեսուելայի ընդդիմության հետ բանակցությունների գործընթացը հաջող Է անցնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am