Դեսպան Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի էկոնոմիկայի և առևտրի նախարարի հետ

Armenpress 20:18, 11 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հուլիսի 10-ին հանդիպել է Լիբանանի էկոնոմիկայի և առևտրի նախարար Մանսուր Բթեյշի հետ (Mansour Bteish)։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի հետագա գործունեության վերաբերյալ աշխատանքային մանրամասներ:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ առևտրաշրջանառությանը, տնտեսական ոլորտի իրավապայմանագրային դաշտին, սակագնային քաղաքականության վերանայման հեռանկարներին և համագործակցության այլ առանցքային հարցերի:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am