Սիս համայնքի ավտոճանապարհի շինաշխատանքների մեկնարկը շուտով կտրվի

Armenpress 18:36, 11 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե որ փուլում են Սիս գյուղի ճանապարհի վերանորոգման աշխատանքները:

«Մրցույթն ավարտված է, և աշխատանքների մեկնարկը շուտով կտրվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Պապիկյանը՝ ավելացնելով, որ աշխատանքների մեկնարկին անձամբ է այցելելու է Սիս:

Ավելի վաղ վարչապետը Սիս գյուղի երեխաներին խոստացել էր վերանորոգել տեղի ավտոճանապարհը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am