1000х90.jpg (78 KB)

Թումանյանի հեքիաթների հոլանդերեն հրատարակության նախագիծը իրականացման փուլում է

Armenpress 18:30, 11 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թումանյանի հեքիաթների հոլանդերեն հրատարակության  Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն նախագիծը իրականացման փուլում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը:

«Թարգմանությունը Աննա Մարիա Մաթաարի կողմից ավարտվել է, գիրքը ներառված է Rubinstein հրատարակության աշնանային հրատարակությունների կատալոգում։ Նախագծի հովանավորն է Ամստերդամում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռոբերտ Զիկը»,- նշել է դեսպանը։՝

Հեքիաթների թարգմանությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի Նախարարության աջակցության շնորհիվ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am