Դոնալդ Տուսկը կիսվել է Հայաստան այցի տպավորություններով

Armenpress 17:04, 11 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կիսվել է Հայաստան այցի տպավորություններով՝ փոխելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի գլխավոր նկարը՝ Նորատուսի խաչքարերի համալիրում արված լուսանկարով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Դոնալդ Տուսկը գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանը եվրոպական ընտանիքի և մշակույթի անբաժանելի մասն է:

«Անկեղծ մարդկանց վայր, ում համար ազատությունն արժեք է: Սևանավանքը հուշարձան է, որը փաստում է Հայաստանի հազարամյա ազդեցությունը եվրոպական մշակույթի վրա»,- գրել է նա:

Եվրոպական խորհրդի նախագահը «Ֆեյսբուք»-ի իր էջում նաև լուսանկարներ է հրապարակել Սևանավանք և Նորատուս կատարած իր այցից, ինչպես նաև Երևանի կենտրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զբոսնելիս:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am