Մերկելը վերջերս տեղի ունեցած դողի նոպաների պատճառով օրհներգը նստած Է լսել. Spiegel

Armenpress 15:59, 11 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հուլիսի 11-ին Բեռլինում կայնալիք բանակցություններից առաջ նստած են լսել ազգային օրհներգերը: Հեռարձակումը վարել են Գերմանիայի հեռուստաալիքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես գրել Է Spiegel Online-ը, դա կապված Է վերջերս տեղի ունեցած դողի նոպարների հետ, որոնք ունեցել Է Գերմանիայի նախարարների կաբիենտի ղեկավարը պաշտոնական միջոցառումների ժամանակ: Դանիայի վարչապետի հետ հանդիպումից առաջ արարողակարգը փոխվել Է այդ իրվիճակից խուսափելու նպատակով: Քաղաքական գործչների համար կարմիր ուղեգորգի առջեւ տեղադրված Էր ոչ մեծ հարթակ, որտեղ դրված Էին աթոռներ: Օրհներգերը լսելուց հետո Մերկելը եւ ֆրեդերիկսենը գնացել են բանակցությունների:

Մերկելը վերջին ամսում երեք անգամ սաստիկ դողի նոպաներ Է ունեցել պաշտոնական միջոցառումների ժամանակ. հունիսի 18-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, հունիսի 27-ին Գերմանիայի ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի մոտ ընդունելության ժամանակ, ինչպես նաեւ հուլիսի 10-ին՝ ընդունելով Ֆինլանդիայի վարչապետ Անտտի Ռիննեին:

Կանցլերն ինքը պնդել Է, որ անհանգստության առիթներ չկան, եւ ինքն իրեն լավ Է զգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am