Տեսչական մարմիններին ծառայողական ավտոմեքենաներ տրամադրելու որոշումը հանվեց նիստի օրակարգից

Armenpress 11:57, 11 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ տեսչական մարմիններին 91 ծառայողական մեքենա տրամադրելու որոշման նախագծերը հանվեցին գործադիրի հուլիսի 11-ի նիստի օրակարգից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագծերն ընդգրկված էր նիստի չզեկուցվող հարցերի թվում, սակայն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առաջարկով հարցերը քննարկվեցին: Թորոսյանը նկատեց, որ ավտոմեքենաների տրամադրման որոշումը խնդրահարույց է և որոշ չափով հակասում է նաև կառավարության որդեգրած քաղաքականությանը:

Քննարկումներից հետո վարչապետը որոշում կայացրեց ավտոմեքենաների տրամադրման վերաբերյալ երկու հարցերը հանել օրակարգից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am