Պակիստանում ավտոբուսի վթարի հետեւանքով 13 մարդ Է զոհվել

Armenpress 10:03, 11 Հուլիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առավազն 13 մարդ Է զոհվել, տասնյակները՝ վիրավորվել Փենջաբի նահանգի Աթթոք քաղաքի մերձակայքում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 11-ին այդ մասին հաղորդել Է Geo.tv հեռուստաալիքը:Առկա տեղեկատվությամբ՝ Սվաթից Լահոր մեկնող ուղերթային ավտոբուսի վարորդը կառավարումիրց գլուխ չի հանել սայթաքուն ճանապարհին: Դրա հետեւանքով փոխադրամիջոցը դուրս Է թռել երեւեւկելի մասից: Ինչպես հաղորդվում Է, ավտոբուսը փոխադրում Էր 59 մարդ: Արտակարգ պատահարի վայր ժամանած փրկարար ծառայություններն օգնություն են ցույց տալիս տուժածներին: Ծանր վիրավորված ուղեւորներին ուղարկել են մերձակա հոսպիտալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/34/


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am