Դոնալդ Տուսկն այցելեց Սևանավանք. սպասվում է նրա շրջայցը Նորատուսի խաչքարերի համալիրում

Armenpress 16:53, 10 Հուլիս, 2019

ՍԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այցելեց Սևանի թերակղզու վրա գտնվող Սևանավանք վանական համալիր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»֊ի թղթակիցը, ԵԽ նախագահին դիմավորեց Սևանավանքի վանահայր Տեր Մինաս քահանա Մարտիրոսյանը, ով ներկայացրեց վանքի հիմնադրման և գործունեության պատմությունը։ Տուսկը շրջայց կատարեց վանքի և Սևանի թերակղզու տարածքով, որտեղից նրա առջև բացվեց Սևանա լճի համայնապատկերը։

Սևանավանքից հետո Դոնալդ Տուսկն այցելելու է Նորատուս և շրջայց է կատարելու 9֊17-րդ դարերով թվագրվող խաչքարերի համալիրում։

Առանց փողկապի այս այցը Եվրոպական խորհրդի նախագահի՝ Հայաստան այցելության մշակութային մասն է: Նա արդեն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի հետ, շրջել Երևանի Հյուսիսային պողոտայում, եղել Եվրոպայի հրապարակում:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am