Թեհրանում հայտարարել են ուրանի 20-տոկոսանոց հարստացման հասնելու պատրաստակամության մասին

Armenpress 14:39, 10 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանն ունակ Է կարճ ժամանակում հասնելու ուրանի 20 տոկոս հարստացման: Հուլիսի 10-ին այդ մասին հայտարարել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե կառավարությունն ուրանը մինչ 20 տոկոս հարստացնելու որոշում ընդունի, ապա մենք ի վիճակի ենք կարճ ժամանակում հասնելու այդ ցուցանիշին»,- մեջբերում Է Tasnim գործակալությունը Քամալվանդիի խոսքը:

Նա նաեւ հավելել Է, որ «առայժմ ուրանի հարստացման աստիճանի ավելացման անհրաժեշտություն չկա»: Իրանական միջուկային դոսիեի խնդիրը կտրուկ սրվել Է 2018 թվականի մայիսի 8-ին Գործողությունների համատեղ համապարփակ պլանից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց եւ նավթի արտահանման ոլորտում Իրանի դեմ ամերիկյան տնտեսական պատժամիջոցների սահմանուց հետո: Իրանական կողմի վարկածով՝գործարքի մնացած մասնակիցները, ամենից առաջ եվրոպացիները, լրիվ չափով չեն կատարում իրենց պարտավորությունները համաձայնագրի տնտեսական մասում, ուստի գործարքն իր ներկայիս տեսքով իմաստ չունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am