Ճգնաժամային կառավարման կենտրոնը փորձում է պարզել Երևանի տարբեր մասերում հոսանքի տատանումների պատճառը

Armenpress 13:25, 10 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի տարբեր վայրերում հուլիսի 10-ին՝ ժամը 13-ի սահմաններում  էլեկտրականության տատանումներ են գրանցվել:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականով փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումները ուսումնասիրություն են կատարում Երևան քաղաքի տարբեր մասերում՝ պարզելու հոսանքի տատանումների պատճառները:

Ճգնաժամային կառավարման կենտրոնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ օպերատիվ խմբերն աշխատում են մարդկային զանգվածային կուտակում ունեցող վայրերում՝ հատկապես մետրոյում: «Տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ»,-նշեցին ՃԿԿ-ից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am