Արարատի մարզում տեղի ունեցած վթարի վայրում հայտնաբերվել է 6 այրված դի

Armenpress 18:03, 6 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 10 անձ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ դեպքի վայրի զննությամբ էլ այս պահին հայտնաբերվել է 6 այրված դի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ավտովթարի վիրավորներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն, մասնագետները տեղում օպերատիվ զբաղվում են բուժօգնության հարցերով։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am