Պուտինն սկսել է այցն Իտալիա

Armenpress 15:39, 4 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել Է Հռոմ: Ռուսաստանի պետության ղեկավարը մեկօրյա պաշտոնական այց կկատարի Իտալիա եւ կլինի Վատիկանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օդանավակայանից Ռուսաստանի ղեկավարը կուղեւորվի Վատիկան՝ Հռոմի Ֆրանցիկոս պապի հետ հանդիպման: Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել Է, որ զրույցի թեմաների թվում կլինեն իրադրությունը Սիրիայում, Ուկրաինայի հարավ - արեւելքում, ինչպես նաեւ Ռուս ուղղափառ եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցիների երկխոսությունը:

Վատիկանց Ռուսաստանի ղեկավարը կուղեւորվի հանդիպման Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հետ, իսկ այնուհետեւ՝ բանակցությունների Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպե Կոնտեի հետ, որոնց արդյունքների մասին ղեկավարները լրագրողներին կպատմեն մամուլի ասուլիսում: Երբ աշխատանքի ամբողջ պաշտոնական մասն ավարտվի, Պուտինը պատրաստվում Է հանդիպելու իր վաղեմի բարեկամի՝ 82-ամյա Սիլիվո Բեռուսկոնիի հետ, որը երեք անգամ գլխավորել Է Իտալիայի կառավարությունը 1990-ական եւ 2000-ական թվականներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am