1000х90.jpg (78 KB)

Կառավարությունը բանակից տարկետում է տվել 4 քաղաքացու

Armenpress 14:26, 4 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը որոշեց 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող երաժիշտ Տիգրան Պետրոսյանին, բալետի արտիստ Մուշեղ Ավետիսյանին, երգիչ Գագիկ Վարդանյանին, նկարիչ Միսակ Հարթենյանին մինչև 2021 թվականի ամառային զորակոչը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, առաջարկությունը ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am