Մ. Վ. Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղն ամրապնդում է հայ-ռուսական հարաբերությունները

Armenpress 15:37, 2 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղն ապացուցել է, որ ունի լավ ներուժ հետագա զարգացման համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում Ռուսաստանի դեսպան  Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ 2015 թվականին հիմնադրված այս համալսարանը ամրապնդում է հայ-ռուսական հարաբերությունները:

«Կրթության ոլորտը շատ կարեւոր դեր է խաղում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Այդ դերի էլ ավելի ուժեղացումը կնպաստի երկու երկրների միջև կայունության եւ համագործակցության հեռանկարների ամրապնդմանը»,- ասաց Կոպիրկինը:

Դեսպանը ցանկանում է, որպեսզի մասնաճյուղը հետագայում ավելի զարգանա, հաջող և արդյունավետ աշխատի հանուն Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ շահերի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am