Հունահռոմեական ոճի ըմբիշները հաջող են մեկնարկել Եվրոպական խաղերում և հասել են կիսաեզրափակիչ

Armenpress 15:26, 28 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքակնա մեկնարկեց Եվրոպական երկրորդ խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի 67 կգ քաշային կարգում Հայաստանից Կարեն Ասլանյանը  քառորդ եզրափակիչում գերազանցեց նորվեգացի Հավարդ Յորգենսենին: Հայ ըմբիշը դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի 2018 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր վրացի Շմագի Բոլկվաձեի հետ: 77 կգ քաշային Կարապետ Չալյանը  1/4 եզրափակիչում հաղթեց մոլդովացի Իգոր Բեշլեգային: Կիսաեզրափակչում նա կմրցի հունգարացի ըմբիշ Տամաս Լորինշցի հետ:

Ավելի վաղ 60 կգ Արմեն Մելիքյանը պարտվել էր հենց մեկնարկային գոտեմարտում:

Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր: Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am