Հայաստանը ներկայացնող երկու մարմնամարզիկներ դուրս են եկել Եվրոպական խաղերի եզրափակիչներ

Armenpress 08:09, 28 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները սկսել են պայքարը Եվրոպական խաղերի մեդալների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մինսկում ընթացող խաղերի մարմնամարզության բազմամարտում Արթուր Դավթյանը հավաքելով 88.231 միավոր երկրորդ տեղով դուրս է եկել եզրափակիչ: Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ նաև հենացատկերի և ազատ վարժություններում:

Օղակներ վարժությունից Հայաստանից Վահագն Դավթյանը  հավաքել է 14.500 միավոր, իսկ Արթուր Թովմասյանը՝ 14.400: Միայն Դավթյանը կմրցի եզրափակչում:

Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am